«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են

Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են
29.01.2013 | 15:38

Չնայած Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից արտակարգ դրություն մտցնելուն՝ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Սուեց, Պորտ Սաիդ և Իսմաիլիա քաղաքների փողոցներ։
Կահիրեում շարունակվում են Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների բախումները, ընդդիմության միավորված ուժերը հրաժարվում են բանակցել իշխանությունների հետ։ Կահիրեում և Պոստ Սաիդում անցած շաբաթվա վերջին անկարգությունների հետևանքով մահացել էր 50 մարդ։ Արտակարգ դրությունը կգործի նշված երեք քաղաքներում 30 օր։

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ